Պաղեստինյան նախագահությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել Պաղեստին պետությունը որպես անկախ և ինքնիշխան ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության որոշումը, գրում է Wafa լրատվական գործակալությունը։

Մամուլի հաղորդագրության մեջ նախագահությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ և նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։

Նախագահությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին «համարձակ և իմաստուն քայլի համար, որն ընդգծում է երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը»: Այն նաև բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հանձնառությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին և նրա օրինական իրավունքներին իր հողի և ինքնորոշման նկատմամբ:

«Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է երկու պետությունների լուծման սկզբունքներին, ռազմավարական ընտրություն, որը պաշտպանում է միջազգային կամքն ու օրինականությունը: Այս ճանաչումը դրականորեն նպաստում է երկու պետությունների լուծմանը, որը բախվում է համակարգված մարտահրավերների, և նպաստում է անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը բոլոր ներգրավված կողմերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Պաղեստինի ղեկավարությունը հորդորում է մյուս երկրներին, հատկապես, եվրոպական պետություններին, որոնք դեռ պետք է ճանաչեն Պաղեստին պետությունը, հետևել այս օրինակին՝ հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա հիմնված միջազգային օրինական բանաձևերի վրա, որոնք ներառում են Գազան, Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը:

Նախագահությունը նաև կոչ է արնում երկրներին ընդօրինակել Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի և Հայաստանի կողմից վերջին ճանաչումներին, որոնք ընտրել են աջակցելու խաղաղության, կայունության և միջազգային իրավունքի ամրապնդման ճանապարհը։ Պաղեստինի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բարեկամ երկրներին և ժողովուրդներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այդ ամենին հասնելու գործում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։ Այս հայտարարությունից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ։