Ադրբեջանի Մեջլիսը դիմել է Ալիևին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պաշտոնապես դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում եղել է հանրապետության նախագահին Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով դիմելու հարցը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտնել է, որ «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը ներկայացնող պատգամավորներն առաջարկել են դիմել նախագահին՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցով։

Քննարկումների ընթացքում պատգամավորները նպատակահարմար են համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ երկրում տեղի են ունենալու միջազգային կարևոր իրադարձություններ։ Դիմումին կողմ է քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։

Նախօրեին տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հերթական նիստը։ Հանդիպմանը միաձայն որոշում էր կայացվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից Միլլի Մեջլիսի լուծարման կապակցությամբ դիմել երկրի նախագահին։ Կուսակցության նախագահի տեղակալ Թաիր Բուդաղովը հայտարարել էր, որ 2024 թվականի նոյեմբերին COP29-ի ընթացքում, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան Մեջլիսի հերթական ընտրությունները։

«Կարևոր է և՛ ընտրությունների, և՛ նշված միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովել։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում երկրի խորհրդարանի լիարժեք գործունեության իրագործելիությունը։ Մենք գտնում ենք, որ ստեղծված պայմաններում Միլլի Մեջլիսը, առաջին պլան մղելով պետության շահերը, պետք է նախաձեռնի խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- ասել էր նա։

Մայիսին էլ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել էր, որ ըստ երկրի օրենսդրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Նա, միաժամանակ, նշել էր, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամանակից շուտ։

«Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այժմ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ սկսել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հետ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակը համընկնում է COP29-ի հետ, որը հեղինակավոր միջոցառում է և անցկացվելու է Ադրբեջանում, կարող է որոշում կայացվել ընտրությունների օրը փոխելու մասին»,- ասել էր Փանահովը։

Այս հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ամռանը։ Սահմանադրության համաձայն՝ 125 տեղանոց Միլլի Մեջլիսի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ՝ խորհրդարանի լիազորությունների վերջին տարվա նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ընտրությունների օրը հայտարարվում է դրանց անցկացումից երկու ամիս առաջ։

Էմմա Չոբանյան