ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Մարկ Ռյուտեն

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը․ դաշինքի բոլոր 32 անդամները համաձայնել են, որ Նիդերլանդների վարչապետը կփոխարինի Յենս Ստոլտենբերգին: Ռյուտեի նշանակմանը նախորդել է յոթամսյա քարոզարշավ, գրում է LRT.it-ը։

Այն բանից հետո, երբ երեքշաբթի Հունգարիան և Սլովակիան հաստատեցին իրենց աջակցությունը, հինգշաբթի Ռյուտեին իր աջակցությունը հայտնեց նաև Ռումինիան: Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարվել է առաջադրվել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի համար։

Ազգային պաշտպանության խորհրդի նիստում Յոհանիսն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին տեղեկացրել է իր թեկնածությունը հանելու որոշման մասին:

Ռյուտեն ստանձնում է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կրիտիկական պահին։ Նրա նոր աշխատանքը կսկսվի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ի ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, որոնք կորոշեն ռազմական դաշինքի ճակատագիրը։ Դաշինքն ապացուցել է, որ ամենաարդյունավետ միջոցն է Արևելյան Եվրոպայում ռուսական ագրեսիան զսպելու համար:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայիս հանրապետական թեկնածուն, խոստացել է վերընտրվելու դեպքում ԱՄՆ-ը պահել ՆԱՏՕ-ում, սակայն սպառնացել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։