ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ACHA-ի կողմից իրականացված ծրագրերի ընթացքի քննարկմանը, դրամաշնորհային նոր մոդելի ներկայացմանը և այլն։

Հարություն Վանյանը հանդես է եկել ելույթով, որում կարևորել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի գործունեությունը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու դաշինքի առաջիկա աշխատանքներին և համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ծրագրերի իրականացման ուղղություններով։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրել հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, ինքնության աղավաղման և յուրացման բազմաթիվ դեպքերի վրա, ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային մեխանիզմների ամրապնդման, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում շեշտվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամբողջական և արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորությունը։

Հարություն Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին և բարձր գնահատել մշակույթի ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը, որն ունի նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շեշտվել է Հայաստանի և Չինաստանի միջև միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ փորձը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։