Մոսկվայում փոթորկի ժամանակ 2 մարդ է մահացել, ևս տասը վիրավոր է

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Մոսկվայում փոթորկի ժամանակ երկու մարդ մահացել է, ևս տասը վիրավորվել է, հայտնել են ՌԴ Մոսկվայի քննչական կոմիտեից։ Կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի հյուսիսում ծառն ընկել է տղամարդու վրա, նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է, գրում է Current Time-ը։

«Осторожно, Москва» տելեգրամ-ալիքը գրում է, որ զոհվածը 79-ամյա տեղի բնակիչ է, իսկ միջադեպը տեղի է ունեցել Տիմիրյազևսկի զբոսայգու մոտ։

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ մայրաքաղաքի կենտրոնում մարդ է մահացել շինարարական սարքավորումից վայր ընկնելու պատճառով։

«112» Telegram-ալիքի տվյալներով էլ, ընդհանուր առմամբ, փոթորկի պատճառով տուժել է առնվազն 14 մոսկվացի, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել են նաև տասնյակ մեքենաներ, տների տանիքներ, գովազդային ցուցանակներ։

Baza-ն հայտնում է նաև, որ Մոսկվայի թաղամասերից մեկում ծառն ընկել է մեքենայի վրա, որում հղի կին է եղել։ Փրկարարները նրան դուրս են բերել ավտոմեքենայից և ուղարկել բուժկենտրոն՝ ստուգելու պտղի անվտանգությունը։