ԱՄՆ-ում սաստիկ շոգերը միլիոնավոր մարդկանց վրա են ազդել

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ծայրահեղ շոգը հարվածել է Միացյալ Նահանգների մի շարք շրջաններին՝ Միջին Արևմուտքից մինչև Նոր Անգլիա:
Միլիոնավոր մարդիկ նշում են Ջունտինզը՝ դաշնային տոնը, որը ոգեկոչում է ստրուկների ազատագրումը, տառապելով շոգից, այդ թվում՝ հյուսիսային Մենում, որտեղ նման եղանակը հազվադեպ է այս շրջանում, փոխանցում է VOA-ն:

Մեն նահանգի Կարիբու քաղաքում, Կանադայի սահմանից ընդամենը 10 մղոն հեռավորության վրա, ջերմաստիճանի ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել՝ 39,4 աստիճան ջերմության ինդեքսով, որը չափում է ջերմությունն ու խոնավությունը:

Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ տարածաշրջանում գործում է շոգի մասին նախազգուշացում, իսկ Կարիբուում (34,4 աստիճան) ավելի շոգ է, քան Մայամիում (31,6):

Տեղի մի քանի բնակիչներ հայտնել են, որ հունիսի ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 20-30 աստիճանի սահմաններում, իսկ նման խոնավություն հազվադեպ է լինում:

Ըստ Ազգային եղանակային ծառայության՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին վտանգավոր ջերմաստիճանը կհասնի արևելյան Մեծ լճեր և Նոր Անգլիա, իսկ ուրբաթ և շաբաթ՝ Օհայո հովիտ և միջին Ատլանտյան նահանգներ:

Սպասվում է, որ ջերմային ինդեքսը շատ վայրերում կհասնի 37,7-40,5 աստիճանի։