Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները բոյկոտ են հայտարարել և չեն մասնակցում հանդիպումներին, որտեղ քննարկվում է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթը, հայտնել է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, փոխանցում է Rustavi 2 հեռուստաալիքը։

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների նիստերում սկսել է քննարկել այս հարցի վերաբերյալ օրինագծերի փաթեթը։

«Ցավալի է, որ ընդդիմության ներկայացուցիչներն ընդհանրապես ներկա չեն լինում նիստին։ Նրանք գտնվում են բոյկոտի ռեժիմում, սակայն չեն բոյկոտում ստացած աշխատավարձերը»,- հայտարարել է Օխանաշվիլին։

Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն ասել է, որ նիստերին ընդդիմության բացակայությունը նշանակում է, որ նրանք կա՛մ դեմ են այս օրենքի ընդունմանը, կա՛մ խուսափում են պատասխանատվությունից։

Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն լրագրողներին ասել է, որ ինքն ու իր համախոհները հակասահմանադրական են համարում օրինագծերի փաթեթը, այդ պատճառով հրաժարվում են մասնակցել քննարկմանը։