Ադրբեջանում կիբերհանցագործների միջազգային խումբ են բացահայտել, որը կեղծ լուրեր է տարածել Ալիևի անունից

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտել է կիբերհանցագործների ցանց, որը համացանցում կեղծ հայտարարություններ է տարածել պետական ​​և հասարակական գործիչների, այդ թվում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ օգտագործելով արհեստական ​բանականությունը, դիփֆեյք տեխնոլոգիան՝ նրանք տեսանյութեր են ստեղծել Ադրբեջանի նախագահի և այլ պետական ​​և հասարակական գործիչների մասնակցությամբ։ Քաղաքացիներին մեծ եկամուտներ են խոստացել SOCAR պետական ​​նավթային ընկերության, Kapital Bank-ի և Ադրբեջանի միջազգային բանկի «ներդրումային նախագծերին» մասնակցությունից, որից հետո նրանց բանկային քարտերից միջոցներ են գողացել։

Պետանվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 272.2.1, 272.2.2, 273-2, 178.3.1 հոդվածներով։

Նշվում է, որ բազմակողմանի հետաքննության արդյունքում պարզվել են այն երկրները, որոնց տարածքում կատարվել են կիբերհանցագործությունները, բացահայտվել է միջազգային կիբերհանցագործությունների ցանցը։

Պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայում գործող կիբերհանցագործները քրեական հետապնդման են ենթարկվել տեղի իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Ռաֆիգ Զոհրաբովը (ծնված 1998 թ.) և Սարդար Նիֆթալիևը (ծնված 1979 թ.), որոնք ներգրավված են եղել այս հանցավոր արարքի մեջ։ Նրանք կալանավորվել են։

Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է։