«Հըզբոլլահ»-ը հարվածներով է սպառնացել Իսրայելին ու Կիպրոսին

Լուրեր

09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իսրայելի ամբողջ տարածքում չեն լինի ապահով վայրեր, որտեղ հնարավոր կլինի խուսափել հրթիռային հարձակումներից: Այս մասին հայտարարել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան, փոխանցում է Reuters-ը։

«Թշնամին գիտի, որ մենք պատրաստվում ենք վատթարագույնին, և որ ոչ մի տեղ մեր հրթիռներից հնարավոր չի լինի խուսափել»,- ասել է Նասրալլան:

Շարժման ղեկավարի խոսքով՝ Իսրայելը «նման լայնածավալ ճակատամարտի դեպքում գիտի, որ պետք է սպասի «Հըզբոլլահ»-ի հարձակումներին «ցամաքում, օդում և ծովում»։

Նա սպառնացել է նաև Կիպրոսին՝ ԵՄ անդամ երկրին մեղադրելով Իսրայելին օդանավակայաններ ու բազաներ տրամադրելու համար՝ Լիբանանի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով։ Նասրալլան վստահեցրել է, որ իր շարժումը կպայքարի «առանց կանոնների» և «առանց սահմանափակումների» լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում։

Հունիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հաստատել է Լիբանանում հարձակման օպերատիվ մարտական պլանները: