Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Պուտինին և Բայդենին

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Կուրբան Բայրամից հետո շարունակել միջազգային այցերը։ Haberturk-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-4-ն Աստանայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որին Էրդողանը նույնպես հրավիրված է։

Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հանդիպման օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ֆունկցիոնալության բարձրացումը, «Աքքույու» ատոմակայանի աշխատանքներում վերջին իրավիճակը, Թրակիայում ստեղծվելիք գազի կենտրոնը և PKK-ի ու YPG-ի, այսպես կոչված, նախընտրական նախաձեռնությունը Սիրիայի հյուսիսում»,-գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ օրերս Կրեմլում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել Աստանայում բանակցություններ անցկացնել Էրդողանի հետ։

Աստանայից հետո Էրդողանը հայաթափված Արցախի Շուշի քաղաքում մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը։

Դրանից հետո Թուրքիայի նախագահը մեկնելու է Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։

«Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև Էրդողան-Բայդեն հետաձգված հանդիպումը։ Մայիսին հանդիպումը հետաձգվել էր՝ երկու առաջնորդների անհամատեղելի ժամանակացույցի պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Reuters-ի հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել էր, որ հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է հնարավորություն լինել նախագահ Ջո Բայդենի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման համար։

«Երկու կողմում էլ կա հանդիպման ցանկություն»,- ասել էր Ֆլեյքը՝ նշելով, որ Վաշինգտոնում տրանսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հնարավորություն է տալիս բանակցությունների համար:

Haberturk-ը նաև հայտնում է, որ հուլիսի 20-ին Էրդողանը լինելու է Հյուսիսային Կիպրոսում։

Էմմա Չոբանյան