Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Ադիգեայում և Տամբովում նավթի պահեստներին

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի Կուբան քաղաքում հունիսի 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ավերվել է առանձնատուն, մեկ կին է զոհվել, հայտնում է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։ Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները, որոնք մաքրում են փլատակները, գրում է Current Time-ը։

Նշվում է, որ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, սակայն տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտարարել է, որ այդ տեղեկությունը հավաստի չէ։

Telegram-ի ալիքները գրել են նաև Ադիգեայի Էնեմ գյուղում գտնվող LUKOIL-Yugnefteprodukt ընկերության նավթային պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովն ավելի ուշ հաստատել է, որ նավթի պահեստում հրդեհ է եղել, որն արդեն մարվել է։ Հրդեհի մակերեսը կազմել է 400 քմ։

Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովը հայտնել է, որ առավոտյան Ռասկազովսկի մունիցիպալ շրջանի Պլատոնովսկայա նավթային պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ենթադրաբար, ձեռնարկությանը հարվածել է անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Պերվոմայսկի շրջանում։