ԵՄ-ին Վրաստանի միանալու գործընթացը գործնականում դադարեցված է․ ԵՄ դեսպան

Լուրեր

21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին  հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցությանը գործընթացը գործնականում դադարեցվել է։ Եվրոպացի քաղաքական գործիչները շուտով կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակին արձագանքները, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Դիվանագետի խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության հարաբերություններն այժմ գտնվում են «ամենադժվար ժամանակաշրջանում»։

«Այս օրենքի ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ և, իմ կարծիքով, սառեցրեց Վրաստանի եվրաինտեգրումը։ Որովհետև, ինչպես գիտեք, Եվրամիությանն ինտեգրվելը պահանջում է միաձայնություն, և դուք բոլորդ արդեն լսել եք մի քանի անդամ երկրների հրապարակային հայտարարությունները, որ նրանք չեն սկսի բանակցություններ Վրաստանի անդամակցության շուրջ, եթե այս օրենքը մնա ուժի մեջ»,- ընդգծել է Գերչինսկին։

Դեսպանն ասել է, որ «անտանելի է տեսնել», թե ինչպես է գործնականում կանգ առել Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին, մինչդեռ Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված գործընթացն առաջ է ընթանում։

Ըստ Գերչինսկիի՝ հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն օրենքի ընդունման արձագանքը, իսկ մի քանի օր անց՝ անդամ երկրների ղեկավարների մակարդակով։