Համայնքապետարանի աշխատողն ահազանգում է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից բռնության մասին, համայնքի ղեկավարը՝ հերքում

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սուրեն Անանյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը, ըստ նրա պրոֆիլում առկա տեղեկատվության, համայնքապետարանի աշխատող է, այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ ահազանգում է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Օգտատերը, մասնավորապես, նշել է, որ աջակցում է կառավարության կողմից իրականացվող սահմանազատման գործընթացին, որի արդյունքում, ըստ քաղաքացու, «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավար ընտրված Աղաբաբյանի կողմից պարբերաբար ճնշումներ ու սպառնալիքներ է ստանում։

«Արդեն տևական ժամանակ է պահանջում եմ, որպեսզի ինձ ներկայացնեն ներկայաթերթիկ, տան հնարավորություն որպեսզի ստորագրեմ, սակայն համայնքի ղեկավարի գործավարուհին, ներկայացնելով, որ համայքի ղեկավարը արգելել է տրամադրել, հրաժարվեց տրամադրել։ Իրավիճակը արձանագրելու համար սկսում եմ նկարահանել իմ իրավունքները պաշտպանելու նպատակով, այդ ընթացքում իր աշխատասենյակից դուրս է գալիս Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, հարձակվում իմ վրա, ինձ քաշքշում, իմ դեմ բռնություն գործադրում և խլում իմ հեռախոսը»,- պատմում է Սուրեն Անանյանը։

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն Factor.am-ի հետ զրույցում հերքեց բռնության և քաշքշուկի մասին Սուրեն Անանյանի պնդումները։

«Մեկնաբանելու բան չկա, գնացել, բողոք է ներկայացրել, իրավապահները կբացահայտեն, տեսնենք ինչ է եղել, ես էլ չգիտեմ՝ էտ ինչի մասին է խոսում», – ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, որ ինչ որ բան տեղի է ունեցել, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, քաշքշուկ և բռնություն իր կողմից չի եղել։ Անանյանը նաև նշեց, որ դեռևս ոստիկանության բաժին չի հրավիրվել։

Քաղաքացու կողմից ոստիկանություն համապատասխան հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որը սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ դրա առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն ենթադրում է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով նախատեսված արարք, որը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Ըստ կոմիտեի՝ հանգամանքները կպարզվեն քննությամբ։

 

Անի Թամրազյան