Դեպի Վերին Լարս տանող նոր ճանապարհը կարող է պատրաստ լինել 2025թ․ վերջին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ռազմավարական մայրուղու Քվեշեթի-Կոբի ճանապարհի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն «ակտիվորեն շարունակվում է և կավարտվի մինչև հաջորդ տարվա վերջ»։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչությունը, փոխանցում է commersant.ge-ն։

Գերատեսչության տվյալներով՝ պատմական «Վրացական ռազմական ճանապարհի» այս նոր հատվածը կլուծի ձնահոսքի և սելավների պատճառով Հայաստանից և Վրաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ճանապարհային երթեւեկության հաճախակի դադարեցման խնդիրը։

Աշուն-ձմեռ և գարուն-ամառ ժամանակահատվածում հարյուրավոր, երբեմն էլ՝ հազարավոր բեռնատար մեքենաներ հաճախ օրերով կանգնում են մայրուղու վրա՝ սպասելով երթևեկությունը վերսկսելու՝ Վրաստանի ճանապարհային ոստիկանության թույլտվությանը:

Քվեշեթի-Կոբի ճանապարհը թույլ կտա հարավկովկասյան երկրներից շարժվել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով բարձր լեռնանցքները։ Այդ նպատակով ճանապարհին հինգ թունել է կառուցվում։ Դրանց թվում է իր տեսակի մեջ եզակի՝ ինը կիլոմետրանոց թունելը: Բացի այդ, կառուցվում են հինգ կամուրջներ։

Ճանապարհային տրանսպորտի վարչության հաղորդագրության համաձայն՝ ճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածի ակտիվացումից հետո ռազմավարական նշանակության մայրուղին «այլևս չի փակվի ձմռանը», իսկ Թբիլիսիից Ռուսաստանի Դաշնության հետ սահման տանող ճանապարհը 2,5 ժամի փոխարեն կտևի ընդամենը 1 ժամ 45 րոպե։