Մեքքայում շոգից առնվազն 550 ուխտավոր է մահացել հաջի ժամանակ

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիայում Մեքքա մահմեդականների ամենամյա ուխտագնացության՝ հաջի ժամանակ ծայրահեղ շոգից հարյուրավոր մարդիկ են մահացել։ Այս մասին հայտնում են տարբեր ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով դիվանագետներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն, ըստ AFP-ի, միայն հաջի ժամանակ զոհվել է առնվազն 550 մարդ, այդ թվում՝ 323 ուխտավոր Եգիպտոսից։

«Tunis Afrique Presse» գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թվում են երկրի 35 քաղաքացիներ։ Հորդանանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է հորդանանցի ուխտավորների համար 41 թաղման թույլտվության տրամադրման մասին։

Իրանական IRNA լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդդել է 11 իրանցիների մահվան մասին, ևս 24-ը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է նաև Սենեգալի 3 և Ինդոնեզիայի 144 քաղաքացիների մահվան մասին։

Հարազատները սոցցանցերում հայտնում են, որ այս մարդկանց մեծ մասը մահացել է ծայրահեղ շոգից։

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պայմաններում ուխտավորների շրջանում որևէ արտասովոր մահվան դեպք չեն հայտնաբերել: Սաուդական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հունիսի 17-ին Մեքքայի մեծ Մասջիդ ալ-Հարամ մզկիթում ստվերում ջերմաստիճանը կազմել է 51,8 աստիճան։ Ավելի քան 2700 ուխտավորներ բժշկական օգնություն են ստացել ուժեղ գերտաքացման պատճառով առաջացած բարդությունների պատճառով։

Այս տարի ամենամյա հաջը սկսվել է հունիսի 14-ին և ավարտվելու է հունիսի 19-ի երեկոյան: Սաուդյան Արաբիայի վիճակագրության վարչության տվյալներով՝ հաջին մասնակցում է 1,8 միլիոն ուխտավոր։

Վերջին 30 տարիների ընթացքում էլ հարյուրավոր մարդիկ են զոհվել հաջի ժամանակ զանգվածային հրմշտոցների, վրաններում հրդեհների և այլ պատահարների պատճառով: