ՌԴ խոշոր բանկերը դադարեցրել են արտոնյալ հիփոթեքային վարկերի դիմումների ընդունումը

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

ՌԴ խոշոր բանկերը սկսել են փակել արտոնյալ հիփոթեքային վարկերի նոր դիմումների ընդունումը, թեև կառավարության հիմնական ծրագրերը պաշտոնապես կավարտվեն միայն հուլիսի 1-ին, հայտնում է ՌԲԿ-ն։

Մասնավորապես, «Ռոսիա» բանկը, «Ակ Բարսը» և «Պրոմսվյազ բանկն» այլևս չեն ընդունում 8%-ով հիփոթեքային վարկերի հայտեր: «Ռոսիա»-ի աշխատակիցը նշել է, որ զուտ տեխնիկապես հաճախորդները կարող են դիմել հիփոթեքային վարկի համար, սակայն դիմումների մշակման ստանդարտ ժամկետը մինչև 14 օր է, և նման դիմումը չի բավարարվի։

«Մենք չենք կարող խոստանալ, որ կստորագրենք [գործարքը], որ կհասնենք վերջնաժամկետին, քանի որ ծրագիրը գործում է մինչև հուլիսի 1-ը»,- պարզաբանել է ՌԲԿ-ի զրուցակիցը։

Ըստ «Հիփոթեք և անշարժ գույք» Telegram-ալիքի՝ Alfa Bank-ը նաև ծանուցել է հաճախորդներին, որ հունիսի 17-ից հետո ներկայացված բնակարան գնելու համար արտոնյալ վարկերի հայտերը, «մեծ հավանականությամբ, ժամանակի մեջ չեն տեղավորվի՝ գործարքը կնքելու համար»:

Բացի այդ, հունիսի 19-ից ընտանեկան և արտոնյալ հիփոթեքային վարկերի դիմումներն այլևս չեն դիտարկվի «ՄՏՍ Բանկի» կողմից, իսկ հունիսի 21-ից՝ «Փոստ Բանկի» կողմից։

«Այժմ հաճախորդներից նոր դիմումներ ընդունելու գործնական իմաստ չկա, քանի որ բանկին ժամանակ է պետք՝ հայտը հաստատելու, հաճախորդի համար օբյեկտ ընտրելու և նրան գործարքին հասցնելու համար։ Բանկն այժմ ձևավորել է հաճախորդների մի խումբ, ովքեր մինչև հունիսի վերջ գործարքներ կկատարեն այս ծրագրի շրջանակում՝ նախկինում հաստատված դիմումների հիման վրա»,- պարզաբանել է ՄՏՍ-Բանկը: