Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում հարձակում սկսելու օպերատիվ պլանները

Լուրեր

21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Օրի Գորդինը և Գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության ղեկավար Օդեդ Բասյուկը հաստատել են Լիբանանի վրա հարձակման դեպքում օպերատիվ պլանները։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հայտարարության մեջ։

Որոշում է կայացվել նաև շարունակել տեղում զորքերի մարտունակության բարձրացումը։

Հայտարարությունն արվել է Իսրայելի հյուսիսային շրջանների վրա «Հըզբոլլահ»-ի (ԱՄՆ-ում և մասամբ՝ ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված) և Լիբանանում նրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա կրկնվող հարձակումների ֆոնին, գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավար շեյխ Հասան Նասրալլան սպառնում է հարձակվել Հայֆայի նավահանգստի վրա, որը կառավարվում է Չինաստանից և Հնդկաստանից միջազգային ընկերությունների կողմից։

«Մենք շատ մոտ ենք «Հըզբոլլահ»-ի և Լիբանանի վերաբերյալ կանոնները փոխելու որոշում կայացնելու կետին: Համապարփակ պատերազմի ժամանակ «Հըզբոլլահ»-ը կկործանվի, իսկ Լիբանանը մեծապես կտուժի: Իսրայելը գին կվճարի ռազմաճակատում և թիկունքում, բայց ուժեղ և միացյալ ազգի ու Իսրայելի պաշտպանության բանակի հզորության միջոցով մենք կվերականգնենք հյուսիսի բնակիչների անվտանգությունը»,- գրել է Կացը X-ում: