Փարիզը պատրաստվում է Օլիմպիական խաղերին և ուժեղացնում է անվտանգության միջոցառումները

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգությունը հաջորդ ամիս Փարիզի Օլիմպիական խաղերի բացման աննախադեպ արարողությունից առաջ։ Ֆրանսիական բանակի ներկայացուցիչը AP-ին ասել է, որ Fennec ուղղաթիռները պարեկություն կիրականացնեն քաղաքում և կպաշտպանեն օդային տարածքն այդ օրը, փոխանցում է Euronews-ը։

Հուլիսի 26-ի հավակնոտ բացման արարողությունն անվտանգության առումով լուրջ մարտահրավեր է:

Շատ սպասված իրադարձության օրը շուրջ 200 օլիմպիական պատվիրակություններ կմիանան գետային շքերթին ավելի քան 80 նավակներով: Նրանք կշրջեն արևելքից արևմուտք վեց կիլոմետրանոց երթուղով։

Ապրիլին Փարիզի ոստիկանապետ Լորան Նունյեսն ասել էր, որ շքերթի երթուղին կանցնի «հակաահաբեկչական շրջագիծ» կոչվող խիստ անվտանգության գոտով: Այն կներառի երթուղու երկայնքով շենքերի առաջին շարքը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տարածք մուտք գործել հուլիսի 26-ին, պետք է նախապես գրանցվեն առցանց և ենթարկվեն զննման:

Ֆրանսիայի կառավարությունը նաև որոշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ զբոսաշրջիկներին անվճար մուտք չի լինի բացման արարողությանը։ Մուտքը կլինի միայն հրավերով։

Ապրիլի կեսերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արարողությունը կարող է տեղափոխվել «Ստադ դե Ֆրանս», եթե սպառնալիքի մակարդակը չափազանց բարձր լինի: Բայց երկուշաբթի Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին, որ իրադարձություններն այդ օրը կշարունակվեն այնպես, ինչպես նախատեսված էր, և այս պահին այլընտրանքներ չեն նախապատրաստվում: