Ռուսաստանը խոստովանել է, որ իր A-50 լրտեսական ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը խոստովանել է, որ փետրվարի 23-ին իր А-50 լրտեսական ինքնաթիռը խոցվել է ուկրաինացի զինվորականների կողմից։ Այս մասին են վկայում Քննչական կոմիտեի և Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների հրապարակած հաղորդագրությունները, որոնք հայտնել են Ուկրաինայի ԶՈւ 138-րդ զենիթահրթիռային բրիգադի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Ձյամանի հեռակա ձերբակալության մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ իշխանությունները Ձյամանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Հետաքննության նյութերի համաձայն՝ Ձյամանը հրամայել է ոչնչացնել А-50-ը՝ իմանալով, որ ինքնաթիռը «նախատեսված չէ ռազմական գործողություններ կատարելու համար և չունի սպառազինություն», և այն «թռել է բացառապես ՌԴ օդային տարածքում»։

Ուկրաինացի սպայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մոսկվայում տեղի ունեցած դատական նիստում նրան ներկայացրել է դատարանի կողմից նշանակված փաստաբան Վիկտոր Աբաշինը, որը հայտարարել է, թե դեմ է Ձյամանի ձերբակալությանը։

A-50 օդադեսանտային վաղ նախազգուշացման ինքնաթիռը խոցվել էր այս տարվա փետրվարի 23-ին։ Դրա բեկորները հայտնաբերվել են Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանի Տրուդովայա Արմենիա բնակավայրի տարածքում։