Գազայի հատվածում մայիսից ի վեր շուրջ 1 միլիոն պաղեստինցի է տեղահանվել. ՄԱԿ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Շուրջ 1 միլիոն պաղեստինցի կրկին բռնի տեղահանվել է Գազայի հատվածում այն բանից հետո, երբ Իսրայելը մայիսին ակտիվացրել է գործողությունները Ռաֆահում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Ժնևում բացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 56-րդ նստաշրջանում ներկայացնելով իր ղեկավարած գրասենյակի (OHCHR) գործունեության հաշվետվությունը։

Թյուրքն ասել է, որ «զարմացած է Գազայի հակամարտության կողմերի կողմից մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի անտեսումից»:

«Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ինտենսիվ հարձակողական գործողությունները Գազայի հատվածում սպանել կամ վիրավորել են ավելի քան 120,000 մարդու, հիմնականում՝ կանանց և երեխաների»,- նշել է նա։

Այն բանից հետո, երբ Իսրայելը մայիսի սկզբին ակտիվացրել է ռազմական գործողությունները Ռաֆահում, շուրջ մեկ միլիոն պաղեստինցի կրկին բռնի տեղահանվել է, իսկ օգնության մատակարարումն ու հասանելիությունն է՛լ ավելի են վատթարացել:

Իր հերթին, «պաղեստինյան զինված խմբավորումները շարունակում են մեծ թվով պատանդների պահել, որոշ դեպքերում՝ խիտ բնակեցված տարածքներում՝ ավելի շատ վտանգելով նրանց և պաղեստինցի խաղաղ բնակիչներին»։

«Պատանդները պետք է ազատ արձակվեն»,- ընդգծել է Թյուրքը։

Վկայակոչելով ՄԻՀԳ աշխատակիցների կողմից փաստագրված տեղեկությունները՝ Թյուրքը «լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական հանցագործությունների և այլ դաժան հանցագործությունների կատարման վերաբերյալ»:

«Ես կոչ եմ անում հետևել Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի որոշումներին»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։