Գերմանիան կգերազանցի ՆԱՏՕ-ի կողմից սահմանված պաշտպանական ծախսերը

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Գերմանիան այս տարի պաշտպանական կարիքների համար կհատկացնի ռեկորդային՝ 90,6 միլիարդ եվրո, ինչի արդյունքում վստահորեն կկատարի ՀՆԱ-ի երկու տոկոսը ռազմական ծախսերին հատկացնելու՝ ՆԱՏՕ-ի սահմանած չափանիշը։ Գերմանիայի կողմից հատկացված գումարը կկազմի ՀՆԱ-ի 2,12 տոկոսը՝ համաձայն հունիսի 18-ին հրապարակված ՆԱՏՕ-ի կանխատեսման, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին այս տարի Գերմանիան առաջին անգամ կհամապատասխանի ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի չափորոշիչին՝ ՀՆԱ-ի 2 տոկոսին, որը սահմանված էր 2014 թվականից: Ընդհանուր առմամբ, դաշինքի 32 երկրներից 23-ը պետք է կատարեն սահմանված քվոտան, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս տարի ավելացնում են պաշտպանական ծախսերը 18 տոկոսով, ինչը տասնամյակների ընթացքում ամենամեծ աճն է»,- ասել է նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հունիսի 17-ի երեկոյան Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը:

Ստոլտենբերգը Վաշինգտոնում է՝ նախապատրաստվելու դաշինքի կազմավորման 75-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին։ Հանդիպումը կկայանա ԱՄՆ-ում հուլիսին։