Թուրքիան շոգ եղանակների ֆոնին պայքարում է անտառային հրդեհների դեմ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Թուրքիան պայքարում է մի շարք անտառային հրդեհների դեմ այն պայմաններում, երբ այս տարվա հունիսին ջերմային ալիքը սեզոնային նորմերից շատ բարձր է։ Ամսվա առաջին կեսին ամեն օր միջինը 19 անտառային հրդեհ է բռնկվել երկրի տարբեր շրջանների 19 նահանգներում՝ ըստ պաշտոնական հայտարարությունների, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Հրդեհների մեծ մասը գրանցվում են հարավային և հարավ-արևմտյան նահանգներում, որտեղ մեծ թվով զբոսաշրջային հանգստավայրեր կան, ինչպիսիք են Մուղլան, Անթալիան և Իզմիրը: Տուժած նահանգներից են Ադանան, Մերսինը, Մանիսան, Ուշակը, Այդընը և Դենիզլին։

Հարավարևելյան շրջաններում, մասնավորապես, Այնթափում, Բինգյոլում և Մարդինում, ինչպես նաև հյուսիսային շրջաններՈւմ՝ Սինոպը և հյուսիսարևմտյան նահանգներում՝ ներառյալ Ստամբուլը, Չանաքքալեն և Բուրսան, նույնպես անտառային հրդեհների են բախվում։

Գրեթե բոլոր հրդեհները հնարավոր է եղել մեկուսացնել մեկ-երկու օրվա ընթացքում:

Այս արագ արձագանքը զգալի բարելավում է նախորդ տարիների համեմատ, երբ կառավարությունը քննադատության էր ենթարկվում օդային հրդեհաշիջման հնարավորությունների բացակայության պատճառով: Այն ժամանակ կառավարությունն ուներ միայն երեք հրդեհաշիջող ինքնաթիռ և 39 ուղղաթիռներից բաղկացած թիմ օդային արձագանքման համար։ Այդ ժամանակից ի վեր այն ընդլայնել է կարողությունները։ Դիտարկման համար օգտագործվող դրոնները նույնպես ակտիվ դեր են խաղացել անտառային հրդեհների վաղ հայտնաբերման և արդյունավետ միջամտության գործում։

Ըստ երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի՝ 2024 թվականի սկզբից ի վեր Թուրքիայում գրանցվել է 1,551 հրդեհ, այդ թվում՝ 881 անտառային և 670 գյուղատնտեսական։