Ադրբեջանում քաղաքացին մահացել է ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների հետևանքով

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչ Էլվին Իսկենդերովը մահացել է տեղի ոստիկանության 1-ին բաժնում։ Նրա ընտանիքի անդամները լրատվամիջոցներին հայտնել են, որ Իսկենդերովը մահացել է խոշտանգումների հետևանքով։

Նշվում է, որ 37-ամյա Էլվին Իսկենդերովին հունիսի 14-ի գիշերը մի քանի անձանց, այդ թվում՝ իր եղբայրների հետ տարել են ոստիկանական բաժանմունք։ Հունիսի 15-ի գիշերը Իսկենդերով եղբայրների համար ոստիկանություն գնացած հարազատներին հայտնել են Էլվինի մահվան մասին։ Ըստ ընտանիքի անդամների՝ Էլվինի դիակի վրա եղել են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, այդ պատճառով համոզված են, որ Էլվին Իսկենդերովը սպանվել է խոշտանգումների հետևանքով։

Էլվինի եղբայրները, որոնք այդ գիշեր ոստիկանական բաժանմունքում են եղել, պատմել են, որ բոլորին ծեծի են ենթարկել, իսկ Էլվինի գլխին ոստիկանները հարվածել են։ Եղբայրներից Թուրխանը պատմել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես են եղբորը ծեծել, որից հետո նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին։

«Ոստիկաններն ասացին, որ ձև է անում»,- ասել է նա։

Ներքին գործերի նախարարությունը հերքել է Էլվին Իսկենդերովի հարազատների հայտարարությունները։ Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Էլվին Իսկենդերովը մահացել է լյարդի ցիռոզից և սրտի կաթվածից։

Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել Սումգայիթի սրճարաններից մեկում հարբած վիճակում գտնվող մի քանի անձանց միջև կոնֆլիկտի մասին։ Այդ տեղեկությունների հիման վրա էլ ոստիկանները սրճարան են մտել ժամը 23:30-ի սահմաններում և մասնակիցներին տարել ոստիկանության բաժին։

Էմմա Չոբանյան