ԿԺԴՀ զինվորականները կրկին խախտել են Հարավային Կորեայի հետ սահմանը

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հյուսիսային Կորեայի տասնյակ զինվորներ կարճ ժամանակով հատել են Հարավային Կորեայի սահմանը։ Հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Նշվում է, որ ապառազմականացված գոտում աշխատող մոտ 20-30 հյուսիսկորեացի զինվորներ հունիսի 18-ին կարճատև ժամանակով անցել են Հարավային Կորեայի տարածք, այնուհետև Հարավային Կորեայից կանխարգելիչ կրակոցներից հետո վերադարձել իրենց կողմ։ Սա Հյուսիսային Կորեայի կողմից սահմանի խախտման երկրորդ դեպքն է հունիսի 9-ին տեղի ունեցած նմանատիպ միջադեպից հետո։

Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել՝ ստիպելով հյուսիսկորեացի զինվորներին վերադառնալ սահմանի մյուս կողմ:

Միջադեպը, ըստ երևույթին, պատահական է եղել, ասել է Միասնական կոմիտեի ներկայացուցիչը:

Սահմանային խախտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հյուսիսային Կորեան ապրիլից զորքեր է մտցրել առաջնագծի տարածքներ մի շարք միջոցառումների համար, ինչպիսիք են ականապատումը, պատեր կառուցելը և ռազմական գործողությունների համար ճանապարհներ կառուցելը:

«Այս գործողությունները, ըստ երևույթին, միջոցներ են Հյուսիսային Կորեայի զինվորականների և բնակիչների նկատմամբ ներքին հսկողությունն ուժեղացնելու և սահմանը հատելու փորձերը կանխելու համար»,- ասել է Միացյալ շտաբի պետը: