Թուրքիան օգնել է կանխել Մոսկվայում «Կրոկուս»-ից հետո երկրորդ ահաբեկչությունը․ Hurriyet

Լուրեր

21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
Բոլորը

Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են ՌԴ-ի իրենց գործընկերներին Մոսկվայում «Կրոկուս սիթի հոլլ»-ում հարձակումից հետո նախապատրաստվող երկրորդ ահաբեկչության մասին։ Այս մասին հայտնում է թուրքական իշխանամերձ Hurriyet-ը։

Նշվում է, որ երկրորդ հարձակումը ծրագրել է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը՝ «Կրոկուս»-ում առաջին հարձակումից հետո։ Նրանք դա նախապատրաստել են մարդաշատ առևտրի կենտրոնում։

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական հետախուզությունը կանխել է երկրորդ խոշոր հարձակումը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ։

Նշվում է նաև, որ Ստամբուլի կաթոլիկ Սանտա Մարիա եկեղեցու վրա հունվարին տեղի ունեցած հարձակումը նույնպես կազմակերպել են այս խմբավորման անդամները։ Այս գործի շրջանակում բացահայտել են մի քանի անձանց, հարցաքննել, ինչից հետո կապ են հաստատել ռուսական կողմի հետ։

«Կրոկուս»-ում հարձակում իրականացրածներից երկուսն ահաբեկչությունից առաջ եղել են Թուրքիայում, որի մասին ևս ռուսական կողմը տեղեկացվել է։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ»-ում ահաբեկչություննը իրականացվել է մարտի 22-ին, զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 551-ը։