ԱԺ-ում քվորում չկա․ Կառավարության հրաժարականի նախագծի քննարկմանը ներկայացել է միայն ընդդիմությումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Այսօր ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել քննարկելու ընդդիմության ներկայացրած՝ Կառավարության հրաժարականի վերաբերյալ նախագիծը։ ՔՊ-ն նախապես հայտարարել էր, որ բոյկոտելու է նիստը։ 

Նիստը մեկնարկեց 18։30-ին, գրանցվեց 34 պատգամավոր ու քանի որ քվորումն ապահովելու համար ահրաժեշտ է 54 պատգամավորի գրանցում, ընդմիջում հայտարարվեց։ Նշենք, որ ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, պետք է սպասի մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան մինչև 4 ժամ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ, սակայն ընդդիմադիրների՝ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը մերժվեց։

 ԱԺ խորհրդի նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ չեն մասնակցելու հունիսի 17-ի արտահերթ նիստին։ ՀՀ Սահմանադրության 100-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջում է, որ նիստը գումարվի։ 

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել էր, որ ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով, բայց մայր օրենքը չի ասում, որ այդ նիստը պիտի կայանա։ 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ հայտնել էր, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստին զուգահեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները կհավաքվեն խորհրդարանի շենքի դիմաց։ 

Հունիսի 9-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ 96 ժամվա՝ 4 օրվա ընթացքում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Նա հենց հրապարակից հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հաջորդ օրն էլ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկան։ Հունիսի 9-ին շարժման անդամները Փաշինյանի հեռացման պահանջով փակեցին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Հայտարարված 4 օրը լրանալուն պես Բագրատ արքեպիսկոպոսն ասաց, որ վրանները հեռացնում են և բացում Բաղրամյան պողոտան՝ միևնույն ժամանակ նշելով, որ պայքարը չի դադարելու։ Բաղրամյան պողոտան բացվեց ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից մեկ օր անց։ 

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեցին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժեց 101 քաղաքացի և ոստիկան։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած Կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծը։ Այնուամենայնիվ, ԱԺ նիստը պետք է գումարվեր՝ քննարկելու նախագծի ԱԺ նիստի օրակարգ մտնելու հարցը։ 

Անժելա Պողոսյան