Ռուսաստանը Չինաստանին գետով դեպի Ճապոնական ծով ելքի հնարավորություն կընձեռի

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան շուտով բանակցություններ կսկսեն, որպեսզի չինական նավերը սահմանային Տումաննայա գետով անցնեն Ճապոնական ծով, գրում է Nikkei Asia-ն։

Տումաննայան հոսում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի սահմանով ու թափվում է Ճապոնական ծով։

Չինական նավերն այժմ կարող են ազատորեն շարժվել գետի երկայնքով միայն մինչև Ֆանչուան գյուղ և չեն կարողանում դուրս գալ դեպի ծով, քանի որ մնացած 15 կիլոմետրանոց հատվածն անցնելու համար նրանց թույլտվություն է պետք Ռուսաստանից և ԿԺԴՀ-ից։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև դեռևս Խորհրդային տարիներին կառուցված Բարեկամության կամուրջը լրացուցիչ խոչընդոտ է չինական խոշոր նավերի անցման համար։

Մայիսին տեղի ունեցած հանդիպումից հետո Սի Ցզինպինը և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարության մեջ ներառեցին կետ՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի մասնակցության վերաբերյալ Հյուսիսային Կորեայի հետ «կառուցողական երկխոսությանը»՝ կապված Տումաննայա գետի հետ։

Մինչ այս, Պեկինը բազմիցս կոչ էր արել Մոսկվային և Փհենյանին թույլ տալ չինական նավերին գետի երկայնքով անցնել Ճապոնական ծով՝ առաջարկելով նրա ափերի երկայնքով ստեղծել հատուկ տնտեսական գոտի, նշում է պարբերականը։ Չինաստանը դիտարկում է նաև ռուսական և հյուսիսկորեական կողմերի հավանությամբ Տումաննայա գետն ընդլայնելու և կամուրջը քանդելու հնարավորությունը։

Նախկինում Ռուսաստանը չէր պաշտպանում չինական այս նախաձեռնությունը՝ վախենալով, որ Պեկինը դրանով կուժեղացնի իր ազդեցությունը Հյուսիսարևելյան Ասիայում։ Այնուամենայնիվ, Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին Մոսկվան գնալով ավելի է կախվածության մեջ ընկնում չինական կողմից։ Ռուսաստանն ավելացրել է նավթի արտահանումը Չինաստան, Մոսկվան նաև կախվածության մեջ է Պեկինից էլեկտրոնային բաղադրիչների և մեքենաների մատակարարման հարցում։

2023 թվականի օգոստոսին չինական պետական «Standard Map Service»-ը ներկայացրել է 2023 թվականի աշխարհագրական քարտեզների հավաքածուն, որոնց վրա առաջին անգամ Ռուսաստանի տարածքի մի մասը նշված է որպես Չինաստանի մաս։ Խոսքը Ամուր գետի վրա գտնվող Մեծ Ուսուրի կղզու մասին է։

Ռուսաստանի և Չինաստանի միջև 2008 թվականի պայմանագրի համաձայն՝ կղզին բաժանվել էր երկու պետությունների միջև, սակայն ՉԺՀ-ի նոր պաշտոնական քարտեզի վրա ամբողջ կղզին է նշված որպես չինական տարածք։ Բացատրական գրության մեջ ասվում է, որ «քարտեզը կազմվել է Չինաստանում՝ աշխարհի այլ երկրներում սահմանների նախագծման ազգային ստանդարտներին համապատասխան»։