Չեխիայի զորավարժարաններից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավորներ կան

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեխիայի Լիբաայի զորավարժարանում զինամթերք է պայթել, ինչի հետևանքով կան վիրավորներ: Այս մասին ասվում է Չեխիայի բանակի՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է RTVI-ը։

Բանակի հայտարարության համաձայն՝ խոսքը «լուրջ միջադեպի» մասին է, ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

«Դեպքի վայրում, ցավոք, վիրավորներ կան։ Մենք փորձում ենք հնարավորինս արագ օգնություն ցուցաբերել, ներգրավվել է փրկարարական ուղղաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբավա բնակավայրը գտնվում է Չեխիայի արևելքում՝ Օլոմոուց շրջանում։

Ապրիլին Չեխիայի ոստիկանությունը հայտնել էր, որ Պրահան ապացուցված է համարում ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության մասնակցությունը երկրի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած երկու պայթյուններին։ Խոսքը Վրբետիցայում պայթյունների մասին է, որոնք տեղի են ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 16-ին և դեկտեմբերի 3-ին։

Առաջին դեպքում պայթել է 50 տոննա զինամթերք և Imex Group-ի երկու աշխատակցի կյանք խլել, որը վարձակալել էր տարածքը։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել պահեստում, որտեղ 13 տոննա պայթուցիկ է եղել։ Այս պահեստը ևս վարձակալել էր Imex Group-ը, որը հայտնել է, որ այն օգտագործվում է գնդացիրներ և հրետանային արկեր պահելու համար: Երկրորդ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։

Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրբետիցայի պահեստներում պահվող զինամթերքը նախատեսվում էր ուղարկել Ուկրաինա։ Պայթյունների պատճառած վնասը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ կրոն (մոտ 47 միլիոն դոլար)։ Պրահան պաշտոնապես պահանջել է Մոսկվայից ամբողջությամբ փոխհատուցել այս գումարը։

Կրեմլը Ռուսաստանի հասցեին Չեխիայի մեղադրանքներն անվանել է անհիմն, կործանարար և առողջ բանականությունից զուրկ։