Ռուս զինվորականներն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են Պոկրովսկի ուղղությամբ. Սիրսկի

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ շուրջ մեկ շաբաթ է՝ գտնվում է Արևելյան ճակատում, և այս հատվածում ռուս զինվորականների գործողությունների բնույթն էապես չի փոխվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Կուպյանսկի, Պոկրովսկի, Կուրախովսկի, Վրեմովսկի ուղղություններով ռուս զինվորականներն իրականացնում են «տարբեր ինտենսիվության ակտիվ հարձակողական գործողություններ՝ փորձելով ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը և գրավել տեղանքի կարևոր հատվածներ կամ բնակավայրեր, որոնք ազդում են մեր պաշտպանության կայունության վրա»։

Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ ռուս զինվորականներն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ կենտրոնացած է իր հարվածային բրիգադների և գնդերի ճնշող մասը։

Սիրսկին դա կապում է այն փաստի հետ, որ արևմտյան գործընկերներից զգալի քանակությամբ զենք և զինտեխնիկա ստանալով, առաջին F-16-ների ժամանմամբ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կամրապնդվի, և ժամանակը կխաղա Ուկրաինայի օգտին, իսկ Ռուսաստանի հաջողության շանսերը կնվազի։