Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հռչակագրին Թուրքիայի, Սերբիայի ու Հունգարիայի միանալու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի դիրքորոշումը, որը նրանք որդեգրել են Շվեյցարիայի գագաթնաժողովում Ուկրաինայի հետ կապված իրավիճակի քննարկման ժամանակ, չի փչացնի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ո՛չ, չի փչացնի։ Մենք, իհարկե, հաշվի կառնենք դիրքորոշումը, որն այդ երկրները որդեգրել են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովում Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի դիրքորոշումը կփչացնի՞, արդյոք, հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հաշվի կառնի երկրների դիրքորոշումը, որը նրանք որդեգրել են Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում և կշարունակի ներկայացնել նրանց իր հիմնավորումները։

Նշենք, որ հունիսի 16-ին Շվեյցարիայում անցկացված Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրին աջակցել են մասնակից 100 պատվիրակություններից 84-ը։ Նրանց թվում են նաև Թուրքիան, Սերբիան ու Հունգարիան, որոնք սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ։

Ի դեպ, հռչակագրին չի միացել Հայաստանը, որը գագաթնաժողովում ներկայացնում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։