Գերմանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Ուկրաինային հատկացվող օգնության կրճատման ռիսկերի մասին

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նախազգուշացրել է Ուկրաինային օգնության կրճատման դեպքում Բեռլինի և ՆԱՏՕ-ի համար վտանգավոր հետևանքների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք չշարունակենք օգնել Ուկրաինային, վտանգ կա, որ Պուտինի զորքերը կկանգնեն Լեհաստանի հետ սահմանին, այնուհետև պատերազմն արագ կտարածվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տարածքում։ Դժվար է հաշվարկել, թե որքան պետք է վճարենք, եթե ստիպված լինենք ինքներս պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը։ Վերջնարդյունքում այն հանգում է մի բանի՝ Ուկրաինային աջակցությունը թույլ է տալիս պատերազմը պահել հենց մեզանից հեռու»,- ասել է նա Süddeutsche-ին տված հարցազրույցում։

Բերբոքը նաև նախազգուշացրել է փախստականների նոր հոսքի սպառնալիքի մասին։

«Եթե Ուկրաինան այլևս ի վիճակի չլինի պաշտպանել իրեն, և ես այս խոսքերն ուղղում եմ հիմնականում նրանց, որոնք մերժում են Կիևին օգնությունը, ապա միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փախչել: Ի վերջո, ո՞վ կցանկանա կամավոր ապրել խոշտանգումների և օկուպացիայի պայմաններում»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ արդեն ապաստան են գտել Գերմանիայում:

Բերբոքը նաև հավելել է, որ պարտությունը ճակատագրական հետևանքներ կունենա ազատ Ուկրաինայի և ազատ Եվրոպայի համար, ուստի անհրաժեշտ է ընդլայնել Կիևին օգնությունը։ Նա կրկին կոչ է արել գործընկերներին ամբողջ աշխարհում շարունակել Ուկրաինային ՀՕՊ համակարգեր մատակարարել։