Թուրքիայի քաղաքական դաշտը փոփոխությունների շեմին է՝ ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության հետևանքների ֆոնին․ անդրադարձ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատմական պարտությունից ավելի քան երկու ամիս անց կարող է առաջանալ դաշինքների ավելի լայն վերադասավորում երկրի քաղաքական դաշտում՝ առաջացնելով ենթադրություններ երկրի կառավարման գործում ընդդիմության հնարավոր ընդգրկման մասին։ Խոսքն այս դեպքում ավելի շատ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական CHP ​ կուսակցության մասին է, ասվում է Turkish Minute-ի անդրադարձում։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան տառապում է վատթարացող տնտեսությունից, բարձր գնաճից և գործազրկությունից, ինչպես նաև մարդու իրավունքների վատ վիճակից: Նախագահ Էրդողանին քննադատում են տնտեսությունը սխալ վարելու, պետության գանձարանը դատարկելու և երկրում միանձնյա կառավարում հաստատելու համար, որտեղ այլախոհությունը ճնշվում է, իսկ հակառակորդները բանտարկվում են քաղաքական դրդապատճառներով։

Էրդողանին և նրա ԱԶԿ-ին հաջողվել էր հաղթել անցյալ տարվա խորհրդարանական և նախագահական ընտրություններում՝ շնորհիվ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP), ինչպես նաև այլ փոքր ազգայնական և իսլամիստական ​​կուսակցությունների հետ դաշինքի։

Ընտրություններից հետո Էրդողանը ֆինանսների նախարար նշանակեց Goldman Sachs-ի նախկին տնտեսագետ Մեհմեդ Շիմշեքին, որը սկսեց շրջել նախագահի ոչ ավանդական քաղաքականությունը՝ ստիպելով ցածր եկամուտ ունեցող թուրքերին կրել երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հետևանքները։

Սա զուգորդվում է ԱԶԿ-ի շատ կողմնակիցների հիասթափության, ինչպես նաև CHP-ի ղեկավարության փոփոխության հետ, որը տեղի ունեցավ ընդդիմության միասնական թեկնածու, CHP-ի նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ կուսակցության ներկայիս նախագահ Օզգուր Օզելին պարտությունից հետո։ Սա բերեց նրան, որ CHP-ն 47 տարի հետո հաղթեց ընտրություններում իշխող ուժին։ Երեքշաբթի Էրդողանն այցելել էր գլխավոր ընդդիմադիր CHP-ի կենտրոնակայան, որը վերջին 18 տարվա ընթացքում նրա առաջին այցն էր։ Այս այցը, որը Թուրքիայի երկու խոշոր կուսակցությունների միջև մերձեցման վերջին միտումի մաս է կազմում, հաջորդել է CHP-ի առաջնորդ Օզելի մայիսի 2-ին ԱԶԿ-ի կենտրոնակայան կատարած այցին:

Ըստ CHP-ի աղբյուրների՝ 90 րոպե տևած հանդիպումն ընդգրկել է մի շարք թեմաներ, այդ թվում՝ Թուրքիայի տնտեսական մարտահրավերները:

Մինչ Էրդողանի նորանշանակ կաբինետն ավարտում է իր առաջին տարին, տնտեսական մարտահրավերները կտրուկ սրվել են։ Ֆինանսների նախարար Շիմշեքի պաշտոնավարման ընթացքում գնաճը 38 տոկոսից հասել է ավելի քան 76 տոկոսի։

Այս համատեքստում վտանգի տակ է իշխող AKP-ի և MHP-ի միջև դաշինքի կայունությունը։ Դաշինքի փլուզման մասին շահարկումներն ավելի լայն տարածում են գտել։ MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի վերջին հայտարարությունները սաստկացնում են ճգնաժամը: Դրանք կապված են «Գորշ գայլերի»՝ MHP-ի կիսառազմական թևի նախկին առաջնորդ Սինան Աթեշի սպանության հետ։

Բահչելին, մասնավորապես, դիմել է ԱԶԿ-ի որոշ խմբի՝ առաջարկելով, որ եթե ստատուս քվոյի նկատմամբ նրանց դժգոհությունը պահպանվի, ապա ավելի նախընտրելի կլինի ԱԶԿ-CHP դաշինքը, որին աջակցում է ավելի լայն ընդդիմությունը: Չնայած այս հայտարարություններին՝ Բահչելին վերահաստատել է MHP-ի հավատարմությունը Ժողովրդական դաշինքին և աջակցությունը Էրդողանին՝ ընդգծելով, որ դաշինքին իրենց նվիրվածությունը մնում է անսասան։

CHP-ի առաջնորդ Օզելը կարծիք է հայտնել, որ Բահչելին կարող է միանալ իրենց «Թուրքիայի դաշինքին», եթե դժգոհություն լինի ԱԶԿ-ի հետ ներկայիս դաշինքից:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանի կուսակցության պարտության և դրան հաջորդած քաղաքական ցնցումների ավելի լայն հետևանքները նշանակալի են։ ԱԶԿ-MHP դաշինքի ներսում ծավալվող ճգնաժամը հուշում է թուրքական քաղաքականության մեջ անորոշության և հնարավոր փոփոխությունների ժամանակաշրջանի մասին:

Փորձագետները ենթադրում են, որ Էրդողանը կփորձի զսպել չվերահսկվող իշխանությունը, որին MHP-ն տիրապետում է հիմնական հավատարիմների միջոցով, որպեսզի կարողանա ընտրել ապագա ղեկավարին՝ առանց նրա մահից հետո հնարավոր մրցակիցների: Այս քաղաքական մանևրների արդյունքները, հավանաբար, կձևավորեն Թուրքիայի կառավարման ապագան, քանի որ Անկարան անցնում է տուրբուլենտային շրջան, ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան