Հյուսիսային Կորեան ՌԴ-ին ավելի քան մեկ տարվա արկերի պաշար է մատակարարել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Հյուսիսային Կորեան առնվազն 10,000 կոնտեյներ է ուղարկել Ռուսաստան, որոնք կարող են պարունակել մինչև 4,8 միլիոն հրետանային արկ, որոնք նա կօգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում: Bloomberg-ին այս մասին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը։

Ի պատասխան՝ Մոսկվան սկսել է Փհենյանին մատակարարել տանկեր, ինքնաթիռներ և տեխնոլոգիա՝ լրտեսական արբանյակային ծրագրի իրականացման համար, առաջիկայում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Փհենյան՝ բանակցություններ վարելու իր նոր ընկերոջ՝ Կիմ Չեն Ընի հետ։

«Ակնկալվում է, որ Պուտինը կձգտի ավելի սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում Հյուսիսային Կորեայի հետ, հատկապես ռազմական մատակարարումների առումով, ինչպիսիք են հրետանային արկերը, որոնք անհրաժեշտ են [պատերազմում] հաղթելու հնարավորությունից օգտվելու համար»,- ասել է Շինը:

Հարավկորեացի նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան նաև տասնյակ բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Ուկրաինացի փորձագետներն արդեն ներկայացրել են ռուսական բանակի կողմից դրանց օգտագործման ապացույցները՝ նշելով, որ դրանց մոտ կեսը չի աշխատել:

Հարավային Կորեայի և արևմտյան հետախուզության աշխատակիցների ու փորձագետների կարծիքով՝ Փհենյանը սկսել է Ռուսաստանին հրթիռներ մատակարարել անցյալ տարվա օգոստոսի վերջին և ավելացրել է մատակարարումները սեպտեմբերի կեսերին Ամուրի մարզի «Վոստոչնի» տիեզերակայանում Կիմ Չեն Ընի և Պուտինի հանդիպումից հետո:

Ըստ հրապարակման՝ եթե Շին Վոն-Սիկի գնահատականը ճիշտ է, ապա այս ընթացքում Ռուսաստանն իր նոր դաշնակցից ստացել է ավելին, քան ի վիճակի է արտադրել մեկ տարվա ընթացքում։