Թուրքիան պաշտոնապես հայտնել է, որ 2023թ․ փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով շուրջ 46,000 մարդ է զոհվել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

2023 թվականին Թուրքիայում մահացել է ավելի քան 525,000 մարդ․ նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 4,1 տոկոսով։ Այս մասին ասվում է Թուրքիայի պետական ​​վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած «Մահվան և մահվան պատճառների վիճակագրության մասին» զեկույցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մահացության ամենաբարձր մակարդակով նահանգը 2023 թվականին երկրի հարավ-արևելյան Ադըյամանն է, որին հաջորդում են Հաթայը և Քահրամանմարաշը։ Այս բոլոր նահանգները լրջորեն տուժել են 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից, որոնք հարվածել էին երկրի հարավ-արևելյան հատվածին։

TÜİK-ի զեկույցի համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 45,784 Թուրքիայի քաղաքացի։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ մահերի ընդհանուր թիվը կազմել է 53, 537։