Ուկրաինայի պատերազմում զոհվել է առնվազն 56,4 հազար ռուս զինվոր․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Mediazona-ն և BBC-ի ռուսական ծառայությունը կամավորների խմբի հետ միասին բաց աղբյուրների հիման վրա պարզել են 56,452 ռուս զինվորականների անունները, որոնք մահացել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ:

Ըստ աղբյուրների՝ ռուսական հաստատված կորուստների շաբաթական ցուցանիշները կրկին աճում են, ինչը կարող է լինել Խարկովի ուղղությամբ Ռուսաստանի շարունակվող հարձակման հետևանք։ Այսպիսով, վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանք հաստատել են ևս 1,689 մարդու մահը։

Կորուստների իրական թիվը միանշանակ ավելին է, քան լրագրողների կողմից հաստատված թիվը։ Նրանք նշում են, որ հիմնվում են միայն բաց տվյալների վրա, որոնք հնարավոր է ստուգել՝ պաշտոնյաների և լրատվամիջոցների հաղորդագրությունների, զոհերի հարազատների հրապարակումների և գերեզմանատների տեղեկությունների վրա։

Բացի այդ, նշված թիվը չի ներառում «Վագներ» ռազմականացված խմբավորման ցուցակից 19,547 զոհված վարձկանների անունների մեծ մասը, որոնք նույնպես վերլուծել են BBC-ն և Mediazona-ն։

Լրագրողները, վկայակոչելով իրենց տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը հինգ միլիոն ռուբլու փոխհատուցման վճարումների վերաբերյալ, պարզել են, որ 2022-2023 թվականներին «Վագները» ռուսական գաղութներում հավաքագրել է 48,366 բանտարկյալի, որոնցից ավելի քան 17 հազարը մահացել է 2023 թվականին Բախմուտի համար մղված մարտերում: