Էրդողանը մեկնել է Իտալիա՝ մասնակցելու G7-ի առաջնորդների գագաթնաժողովին

Լուրեր

21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իստալիա՝ մասնակցելու G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի հետ Իտալիա են մեկնել կինը՝ Էմինե Էրդողանը, նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության փոխնախագահ Չաղաթայ Օզդեմիրը։

Էրդողանը մասնակցելու է Աֆրիկայի և Միջերկրական ծովի, արհեստական ​բանականության և էներգիայի հարցերով բարձր մակարդակի նիստին, որը տեղի կունենա Իտալիայում G7-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։ Նա նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, կմասնակցի մշակութային միջոցառումների և ոչ պաշտոնական ընթրիքին։

Նշվում է, որ Էրդողանի ելույթի օրակարգում լինելու է Գազայում իրավիճակը։ Նա խոսելու է «Գազայում մշտական ​​հրադադարի ապահովման համար Թուրքիայի կողմից ցուցաբերվող դիվանագիտության և մարդասիրական օգնության մասին և ուշադրություն է հրավիրելու, թե ինչպես է աշխարհը 8 ամիս շարունակ լռում Գազայում Իսրայելի կողմից իրականացված ջարդի մասին»։