ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Ադրբեջանում 4 ԶԼՄ-ների արգելափակումն ու տուգանել Բաքվին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Ադրբեջանից ուղարկված բողոքների վերաբերյալ ևս երկու որոշում և վճիռ։ Դատարանը ճանաչել է խախտումները, որոնց մասին հայտարարել են արգելափակված չորս լրատվամիջոցները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բողոքները ներկայացվել են Ադրբեջանում 4 կայքերի՝ azadliq.org, anaxeber.az, az24saat.org և xural.com արգելափակման առնչությամբ։ Դիմումատուներն են՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (azadliq.org), Ազեր Թալիբովը (anaxeber.az կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր), Վուգար Ալեքպերովը (az24saat.org կայքի հիմնադիր) և Ավազ Զեյնալին (xural.com կայքի հիմնադիր):

2017-2018 թվականներին փոփոխություններ են կատարվել «Տեղեկատվության, տեղեկատվականացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որոնք փոխել են տեղեկատվության տարածման կանոնները։ Այս փոփոխություններից հետո Ադրբեջանից չորս դիմումատուների հասանելիությունն առցանց լրատվամիջոցներին ամբողջությամբ արգելափակվել է։ Տեղական դատարաններն իրենց որոշումները հիմնավորել էին օրենսդրության փոփոխություններով:

Հայցվորները պնդում էին, որ արգելափակման նպատակը ոչ թե ինչ-որ անօրինական բովանդակության տարածումը կանխելն է, այլ կառավարությանը քննադատող ամբողջ բովանդակության տարածումը կանխելը:

Այս գործով Եվրոպական դատարանը որոշել է, որ լրատվամիջոցների արգելափակումը խախտում է նրանց ազատ արտահայտվելու իրավունքը:

Դատարանի որոշմամբ՝ կառավարությունը չորս դիմումատուներից յուրաքանչյուրին պետք է վճարի 5000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում։ Բացի այդ, «anaxeber.az», «az24saat.org» և «xural.com» կայքերի ղեկավարներին դատական ​​ծախսերի համար պետք է վճարվի 1000 եվրո։ Դատարանի որոշումը ենթադրում է նաև լրատվամիջոցների արգելափակման վերացում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված՝ ողջունելով այն։

«Չնայած մեր կայքն արգելափակված է 2017 թվականից, սակայն Բաքվի «Ազատություն» ռադիոկայանի անկախ լրագրության վրա հարձակումները երկարաժամկետ խնդիր են մնում։ Կառավարությունն արգելել է FM հեռարձակումը 2009 թվականին, իսկ 2014 թվականին գրոհել է գրասենյակը և փակել այն։ Չնայած այս ամենին՝ «Ազատություն» ռադիոկայանը շարունակում է անուղղակի միջոցների կիրառմամբ կոռուպցիայի, քաղբանտարկյալների և ընտրակեղծիքների վերաբերյալ իր հետաքննական հաղորդումները։ Ադրբեջանի ժողովուրդը, ինչպես բոլոր մարդիկ, իրավունք ունի ստանալ անկախ տեղեկատվություն՝ զերծ կառավարական քարոզչությունից։ Մենք համառ ենք լինելու մեր առաքելության մեջ, շարունակելու ենք ճնշումը Բաքվի վրա, որպեսզի թույլ տան մեզ ազատորեն գործել Ադրբեջանում»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան