Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի՝ Ռուսաստանին զենք չմատակարարելու խոստման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Սի Ցզինպինը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Չինաստանը Ռուսաստանին զենք չի տրամադրի Ուկրաինայի դեմ պատերազմի համար, ասել է Ուկրաինայի նախագահը Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո, փոխանցում է The Moscow Times-ը։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Նա ասել է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարի։ Տեսնենք։ Եթե նա պարկեշտ մարդ է, չի անի, որովհետև ինձ խոսացել է»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը Կիևի և Վաշինգտոնի միջև անվտանգության համաձայնագրի ստորագրման օրն «իսկապես պատմական» է անվանել։

«Մենք ստորագրել ենք ամենաուժեղ համաձայնագիրը Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև մեր անկախությունից ի վեր։ Սա համաձայնագիր է անվտանգության և, հետևաբար, մարդկային կյանքի պաշտպանության մասին։ Սա համաձայնագիր է համագործակցության և, հետևաբար, մեր երկրների հզորացման համար։ Սա կայուն խաղաղություն ապահովելու քայլերի վերաբերյալ համաձայնագիր է և, հետևաբար, այն օգտակար է աշխարհում բոլորի համար»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ստորագրված փաստաթուղթը ձեռնտու է բոլորին, քանի որ Ռուսաստանը «իրական գլոբալ վտանգ է ներկայացնում»։

Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «փորձություն է աշխարհի համար»։ Միաժամանակ, նա խոստացել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները կշարունակեն աջակցել Կիևին։

«Մենք կաջակցե՞նք Ուկրաինային։ Մենք հանդես կգա՞նք ինքնիշխանության, ազատության և բռնապետության դեմ: Միացյալ Նահանգները, G7-ը և աշխարհի երկրները հետևողականորեն պատասխանել են այս հարցին՝ ասելով. «Այո՛, մենք դա կանենք»: Մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին»,- ասել է պետության ղեկավարը։

Հունիսի 13-ին Բայդենն ու Զելենսկին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում 10-ամյա երկկողմ անվտանգության համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթն ուղղված է ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական ագրեսիայի դեմ և նախատեսվում է դառնալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հաջորդ քայլը։