32 նռնակ է պայթել․ արդյոք ոստիկանների գործողությունները իրավաչափ և համաչափ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման երեկվա ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, ոստիկանները կիրառեցին լուսաձայնային նռնակներ, ցուցարարները ստացան մարմնական վնասվածքներ։ Սա տեղի ունեցավ, երբ ԱԺ-ում պատգամավորների և կառավարության անդամների միջև հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև լեզվակռիվ ու հրմշտոց եղավ։ Բագրատ Գալստանյանը բեմահարթակից հայտարարեց, որ ակցիայի վայրում գտնվող ընդդիմադիր պատգամավորները գնում են խորհրդարան։

Դեմիրճյան փողոցում մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները պատգամավորներին թույլ չտվեցին այդ մուտքից խորհրդարան մտնել: Իրավիճակը լարվեց այդ հատվածում, նաև ԱԺ-ին հարակից այգում։ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, քանի որ իրավիճակն անկառավարելի էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պրոֆեսիոնալ գնահատեց ոստիկանների երկվա գործողությունները։

Ոստիկանությունը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ զգուշացրել էր, որ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: Ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ ոստիկանները ծառայում են մեկ մարդու։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ուսումնասիրել է քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները, արձանագրվել է լուսաձայնային նռնակի շուրջ 32 պայթյուն։ Ըստ ուսումնասիրության՝ ոստիկանների գործողությունները եղել են ոչ համաչափ և օրինախախտ։

ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները պիտի քննության առարկա դառնան, թեև վստահ է, որ չեն քննվելու։

Հատուկ միջոցների կիրառումից շատ չանցած ՔԿ-ն քրեական վարույթ նախաձեռնեց և հայտարարեց՝ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ։ Իրավապահ մարմնից հայտնում են, որ նույնականացրել են զանգվածային անկարգությունների մասնակից 40 անձի։

Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան՝ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Մարմնական վնասվածքներ ստացած 9 քաղաքացի շարունակում է բուժօգնության ստանալ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, իսկ դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար՝ տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան