Թուրքիայում դպրոցական մրցաշարի ժամանակ խտրական արտահայտություններ են հնչել հայկական վարժարանի աշակերտների հասցեին

Լուրեր

20.11.2026 | 16:34
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
Բոլորը

Թուրքիայում հունիսի 11-ին անցկացված միջդպրոցական մարզական մրցաշարի ժամանակ, որին մասնակցել են Կենտրոնական (Getronagan) հայկական վարժարանի աշակերտները, ռասիստական վանկարկումներ են հնչել։ ԱԿՈՍ-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու Անատոլիայի վարժարանի կողմից կազմակերպված միջդպրոցական մարզական մրցաշարի ժամանակ հայկական վարժարանի աշակերտները ֆուտբոլային հանդիպում են անցկացրել İTÜ Mesleki և Teknik Anadolu վարժարանների սաների հետ։

Խաղի ընթացքում հանդիսատեսի կողմից հնչել են խտրական ​​արտահայտություններ, այդ թվում՝ «Գաղթականներ, դո՛ւրս»։

Ուսուցիչների և պաշտոնյաների անհապաղ զգուշացումներից հետո վանկարկումները դադարեցվել են և թիմերը շարունակել են մրցաշարը։

Հայկական վարժարանի պատասխանատուները հայտարարել են, որ հարցն արագ փակվել է և դպրոցը շարունակել է մրցաշարին մասնակցությունը։ Թիմն անցկացնելու է նաև եզրափակիչ հանդիպումը: