Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Բայդենն ու Էրդողանը կարող են հանդիպել ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է հնարավորություն լինել նախագահ Ջո Բայդենի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման համար, գրում է Al Monitor-ը։

Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն, որն ի սկզբանե նախատեսված էր մայիսին, թուրքական կողմը հետաձգել էր, երկու կողմերի պաշտոնյաները խոսում էին պլանավորման հակասություններից։ Սակայն ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների շարունակական ռազմական աջակցությունն Իսրայելին Գազայի դեմ պատերազմում թուրքական կողմի հետաձգման որոշման գլխավոր գործոններից մեկն է:

Ջո Բայդենն ԱՄՆ առաջին նախագահն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, որը չի հյուրընկալել Էրդողանին Սպիտակ տանը պաշտոնավարման առաջին երեք տարիների ընթացքում։

«Երկու կողմերում էլ կա հանդիպման ցանկություն»,- ասել է Ֆլեյքը Reuters-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ Վաշինգտոնում տրանսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հնարավորություն է տալիս բանակցությունների համար:

Կրկնելով, որ հետաձգումը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկների անհամապատասխանությամբ, դեսպանը նաև խոստովանել է, որ այցի պլանավորումը տեղի է ունեցել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար դժվար ժամանակներում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի «քաղաքական ծանր ֆոնի» պայմաններում:

ՆԱՏՕ-ի ղեկավարները հավաքվելու են Վաշինգտոնում՝ նշելու դաշինքի 75-ամյակը: Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ Էրդողանը մասնակցելու է հանդիպմանը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև ԲՐԻԿՍ-ին միանալու Անկարայի ցանկությանը՝ հույս հայտնելով, որ Թուրքիան չի միանա կառույցին, սակայն հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամի մասնակցությունը կազմակերպությանը չի խանգարի Արևմուտքի հետ նրա դաշնակցությանը։