Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի Շուշի
Քաղաքականություն
12.06.2024 | 18:28Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի Արցախի հայաթափված Շուշի քաղաք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական աղբյուրներին։
Էրդողանը մասնակցելու է Շուշիում անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Անկարայում հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել էր։ Կողմերն ընդգծել էին Թյուրքական պետությունների կազմակերպության և երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և Արցախի Շուշի քաղաքում կայանալիք կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի կարևորությունը։ Էրդողանը հայտարարել էր, որ մասնակցելու է ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Էմմա Չոբանյան