ԱՄՆ-ը պատրաստվում է Կիևին ևս մեկ Patriot համակարգ մատակարարել NYT

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ռուսաստանի օդային հարվածներից Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է Կիևին տրամադրել ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ The New York Times-ը (NYT), վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, գրում է, որ Սպիտակ տան ղեկավարն այս որոշումն ընդունել է անցած շաբաթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներից հետո։

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը։

Ըստ NYT-ի՝ փոխանցվելիք Patriot համակարգն այժմ գտնվում է Լեհաստանում և առաջիկա օրերին կարող է տեղակայվել Ուկրաինայի ճակատում։ Սա կլինի երկրորդ նման հակաօդային պաշտպանության համակարգը, որը Միացյալ Նահանգները կտրամադրի Ուկրաինային։

Բայդենն առաջին համակարգի առաքմանը հավանություն է տվել մեկուկես տարի առաջ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առաջին ուղևորությունը կատարեց ԱՄՆ՝ ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր և ելույթ ունեցավ Կոնգրեսում։ Վաշինգտոնը նաև պարբերաբար Patriot հրթիռներ է մատակարարում Ուկրաինային։