Ստոլտենբերգը մեկնում է Հունգարիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 12-ին Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, գրում է Bloomberg-ը։

«Ես գիտեմ, որ Հունգարիան մտահոգություններ ունի: Ես դա կքննարկեմ Օրբանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը Ռիգայում Բուխարեստի իննյակի տարածաշրջանային առաջնորդների հետ հանդիպումից հետո:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցազրույցում ասել է, որ «փոխզիջում կփնտրի»:

Ռիգայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի ինը երկրներին միավորող Բուխարեստի իննյակի (B9) գագաթնաժողովում հնարավոր չի եղել համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ և կոնսենսուսի հասնել Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի հարցում: B9-ի գագաթնաժողովի արդյունքների բացակայության պատճառ է հանդիսացել Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունն ընդունելու դժկամությունը, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված Ուկրաինային աջակցելու հարցերը։

Հիշեցնենք, որ Հունգարիայի գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինային օգնություն տրամադրելու արգելափակմանը, ավելի ու ավելի մեծ վրդովմունք են առաջացնում ԵՄ անդամների մոտ։ Այժմ Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակում են Ուկրաինային 6,5 միլիարդ եվրոյի հրատապ ռազմական օգնության տրամադրումը, և այդ գործողությունների արդյունքում ԵՄ-ն դեռևս չի կարող հաստատել Ուկրաինային զենք տրամադրելու համար անհրաժեշտ առնվազն յոթ փաստաթուղթ։