Պուտինը հուլիսին Աստանայում Էրդողանի հետ հանդիպման հույս է հայտնել

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի հուլիսին Աստանայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին նա ասել է Կրեմլում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կխնդրեի ձեզ փոխանցել իմ լավագույն բարեմաղթանքները նախագահ Էրդողանին։ Հուսով եմ, որ առաջիկայում՝ հուլիսի 3-4-ին, նա կլինի Աստանայում, ինչքան ինձ հայտնի է՝ միջազգային միջոցառման շրջանակում։ Մենք հնարավորություն կունենանք հանդիպել նրա հետ և քննարկել բոլոր ընթացիկ հարցերը»,- ասել է Պուտինը։

Հուլիսի 3-4-ն Աստանայում նախանշված է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։

Նշվում է, որ Պուտինը գոհունակությամբ է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման մասին։

«Այս ամենը տեղի է ունենում, իհարկե, մեր ընկերոջ՝ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ և անմիջական աջակցությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի աճին՝ 2024-ի սկզբին «առևտրաշրջանառության մակարդակի որոշակի անկում է նկատվել»։ Պուտինը դա կապել է ապրանքների գների ճշգրտման հետ և հույս հայտնել, որ իրավիճակը շուտով կբարելավվի:

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ էլ՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են չափազանց հաջող կերպով։ Նա, միաժամանակ, նշել է, որ կան քայլեր, որոնք երկու երկրները պետք է ձեռնարկեն առևտրի ոլորտում։

Ֆիդանն ընդգծել է Անկարայի հաստատակամ մտադրությունը՝ շարունակելու համապարփակ միջնորդական գործունեությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։ Նա նաև հավելել է, որ «մի քանի թեմաներ կան, որոնք կցանկանար բարձրաձայնել» Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ում էր՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարի հանդիպմանը։ Այցի շրջանակում նա հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, այլ պաշտոնյաների հետ։

Էմմա Չոբանյան