Ռուսական բանակը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին․ Ուկրաինայում լայնածավալ օդային հարձակումների նախազգուշացում է հայտարարվել

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ռուսական բանակը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան, փոխանցում է Current Time-ը։

Ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է լայնածավալ օդային հարձակման նախազգուշացում, որը տևել է մոտ երկու ժամ՝ համաձայն համապատասխան ահազանգերի մոնիթորինգի ծառայությունների:

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ ռուս զինվորականները X-101/X-555/X-55 թևավոր հրթիռներ են արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։

«Այդ հրթիռները մի քանի ալիքներով մոտեցել են Կիևին հարավային ուղղությամբ, նույն հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակողական անօդաչու թռչող սարքերը շարժվում էին դեպի մայրաքաղաք։ Հակառակորդը, նախնական տվյալներով, նաև բալիստիկ հրթիռ է արձակել մայրաքաղաքի ուղղությամբ»,- հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են օդային բոլոր թիրախների ոչնչացման մասին։ Ավելի ուշ ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ իրենց հաջողվել է խոցել մեկ «Կինժալ», չորս X-101/X-555 թեւավոր հրթիռ և 24 «Շահեդ»:

Նախնական տեղեկություններով՝ հարվածի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածը ցույց է տվել, որ «ագրեսորը չի հրաժարվել Կիևի հրթիռային տեռորից», և հարվածների արդյունավետության համար թշնամին «կփնտրի նոր և նոր կոմբինացիաներ՝ ճեղքելու հակաօդային պաշտպանությունը»։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի մայրաքաղաքին հարվածները։