Էրդողանը 18 տարվա մեջ առաջին անգամ այցելել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության կենտրոնակայան

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 18 տարի անց այցելել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդհանրապետական կուսակցության՝ CHP-ի կենտրոնակայան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանին CHP-ի կենտրոնակայանի առջև դիմավորել է կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը։ Էրդողանն ու Օզելը լուսանկարվել են մամուլի ներկայացուցիչների համար, այնուհետև մեկնարկել է կողմերի հանդիպումը։ Ակնկալվում է, որ Էրդողանն օրակարգ է բերելու նոր Սահմանադրության հարցը, որի մասին երկար ժամանակ խոսում է, իսկ Օզելը՝ տնտեսական զարգացումները։

Էրդողանը վերջին անգամ այցելել էր CHP-ի այն ժամանակվա նախագահ Դենիզ Բայկալին 18 տարի առաջ՝ վարչապետի պաշտոնում։ Նա մասնակցել էր կուսակցության գլխավոր շտաբի նոր շենքի բացման համար։

Մինչ այս, մայիսի 2-ին էլ Էրդողանն ԱԶԿ-ի կենտրոնակայանում էր ընդունել CHP-ի նախագահ Օզգուր Օզելին։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) պատմական հաղթանակ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած կուսակցությունը, 2002 թվականին իշխանության գալուց ի վեր, ամենամեծ պարտությունը։ CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։

Էմմա Չոբանյան