Շոլցը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բեռլինում անցկացվող Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված միջազգային համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել է՛լ ավելի ուժեղացնել Կիևի հակաօդային պաշտպանությունը, որը դարձել է ռուսական ռազմական ագրեսիայի թիրախ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա դաշնակիցներին հորդորել է աջակցել գերմանական հակաօդային պաշտպանության նախաձեռնությանը «հնարավոր ամեն ինչով»։

Միաժամանակ, Շոլցմ Ուկրաինային խոստացել է լայնածավալ ու երկարաժամկետ օգնություն՝ երկիրը վերականգնելու համար։ Նրա խոսքով՝ այդ հարցը կբարձրացնի նաև Իտալիայում G7-ի գագաթնաժողովում, որը բացվում է հունիսի 13-ին։ Գերմանիայի կանցլերը նշել է Համաշխարհային բանկի տվյալները, որոնց համաձայն՝ առաջիկա 10 տարում Ուկրաինային կպահանջվի մոտ 500 միլիարդ դոլար՝ վերակառուցման համար։

Շոլցը բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է արել ներգրավվել այս գործընթացում և ներդրումներ կատարել Ուկրաինայում։

«Հաշվի առնելով այն մասշտաբները, որոնց մասին մենք խոսում ենք, մասնավոր կապիտալի մասնակցությունն անհրաժեշտ է»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ նշելով, որ Գերմանիայից հարյուրավոր ընկերություններ շարունակում են գործել Ուկրաինայում, իսկ միայն ավտոմոբիլային ոլորտում այնտեղ աշխատում է 35 հազար մարդ։

Ըստ նրա՝ չնայած շարունակվող պատերազմին՝ Ուկրաինայից գերմանական ներդրումների արտահոսք չկա, երկու երկրների առևտրի ծավալները նույնիսկ զգալիորեն աճել են նախապատերազմյան շրջանի համեմատությամբ։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով համաժողովում, նշել է, որ Կիևին անհրաժեշտ են առնվազն յոթ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ երկիրը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։

«ՀՕՊ-ը բոլոր հարցերի պատասխանն է»,- ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային երեք Patriot համակարգեր տրամադրելու համար ու հորդորել Ռուսաստանին զրկել Ուկրաինայի վրա հարձակումները շարունակելու հնարավորությունից։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նպատակն առաջին հերթին Ուկրաինայի էներգամատակարարումը ոչնչացնելն է։