Մակրոնը բացառել է իր հրաժարականը՝ անկախ ընտրությունների արդյունքից

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի հրաժարվի պետության ղեկավարի պաշտոնից՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին հայտնում է Politico-ն:

Ֆրանսիայի առաջնորդին հարցրել են, թե ի՞նչ կլինի, եթե ծայրահեղ աջ «Ազգային միասնություն» (RN) կուսակցությունը պահանջի նրա հրաժարականը, եթե հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Մակրոնը պատասխանել է, որ այդ կուսակցությունը չէ, որ գրում է երկրի Սահմանադրությունը։

««Ազգային միասնությունը» չէ, որ գրում է Սահմանադրությունը, ոչ էլ դրա ոգին»,- ասել է նա Le Figaro Magazine-ին տված հարցազրույցում:

Նախագահն ընդգծել է, որ «օրենսդիր ինստիտուտների տեղը, ինչպես և նախագահի տեղը որոշված են»՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Մակրոնի խոսքով՝ դա իր համար անձեռնմխելի է։

Ավելի վաղ Europe 1 ռադիոկայանը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի ղեկավարն իր շրջապատի հետ քննարկում է իր հրաժարականի հնարավորությունը՝ Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու ֆոնին։ Կիրակի  Ֆրանսիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում RN-ն զգալիորեն առաջ է անցել Մակրոնի կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36%-ը։