ՌԴ-ն և Իրանը կասեցրել են ռազմավարական համագործակցության համաձայնագրի մշակումը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Մոսկվան և Թեհրանը ժամանակավորապես դադարեցրել են ռազմավարական համագործակցության համաձայնագրի մշակումը՝ իրանական կողմի խնդիրների պատճառով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Այն [Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրման որոշումը] երբեք չի կորցրել իր ուժը և կապված չէ վերջին իրադարձությունների հետ [Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան]»,- պարզաբանել է Քաբուլովը։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը ռազմավարական որոշում է երկու երկրների ղեկավարության կողմից։

«Կասկած չկա, որ այս աշխատանքը կավարտվի մինչև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, իսկ հետո երկու երկրների ղեկավարները կորոշեն ստորագրման ժամանակն ու վայրը»,- ասել է նա։

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները կառուցվում են 2001 թվականին ստորագրված «Հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագրի հիման վրա (փաստաթուղթը թարմացվում է հինգ տարին մեկ անգամ)։ Սակայն վերջին տարիներին կողմերը փոխադարձաբար եկել են այն եզրակացության, որ փաստաթուղթը չի համապատասխանում աշխարհաքաղաքական իրավիճակի նոր իրողություններին և փոխգործակցության ավելի բարձր մակարդակին։

Նոր պայմանագրի ստեղծմանն ուղղված ակտիվ աշխատանքն սկսվել է 2022 թվականի սկզբին՝ ՌԴ Ռաիսիի այցից հետո։ Երկու տարի անց նախագիծը «պատրաստվածության բարձր աստիճանի էր», բացատրում է Քաբուլովը։

«Բայց հետո իրանցի գործընկերները մի քանի ուղղումներ արեցին, որոնք պահանջում էին նոր միջգերատեսչական հաստատում այստեղ՝ Ռուսաստանում»,- հավելել է նա:

Համաձայնագրի կնքման մոտավոր ժամկետներն անհայտ են:

Հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները շատ ոլորտներում լավ են զարգանում։

«Մենք ունենք համատեղ աշխատանքի մի ամբողջ ծրագիր, զարգացնում ենք առևտրատնտեսական կապերը։ Իհարկե, մենք շատ կցանկանայինք լրացուցիչ ջանքեր գործադրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման ուղղությամբ»,- ասել է նա համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ, պետության ղեկավարն ընդգծել էր, որ «բոլոր սահմանափակումները» հաշվի առնելով՝ դա «այնքան էլ հեշտ չէ անել, բայց հնարավոր է»։